Միջազգային12:40, 15 Օգոստոս 2017
Գերմանիայի ԱԳ նախարար. «Թուրքիայի դեմ ձեռնարկած միջոցառումներն արդեն արդյունքն են տվել»

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ դաշնային կառավարության դիրքորոշման կոշտացումը առաջին արդյունքներն է տվել:
Ըստ թուրքական «NTV» գործակալության` Գաբրիելն ասել է, որ իր ազդեցությունն է թողել հատկապես Թուրքիայի նկատմամբ կիրառված տնտեսական ճնշումը:
Թուրքիայում գերմանացի իրավապաշտպան Պիտեր Ստուդների ու մյուս լրագրողների ձերբակալությունից հետո Գերմանիայի արտգործնախարարությունն հորդորել էր իր քաղաքացիներին խուսափել Թուրքիայի հանգստավայրեր մեկնելուց: Գերատեսչությունը հորդորել էր նաև գերմանական խոշոր ընկերություններին դադարեցնել ներդրումները Թուրքիայում:
Զիգմարը հայտնել է, որ այս ամենից հետո Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է հրապարակած այն ցուցակից, որում մեղադրել էր 680 գերմանական ընկերությունների ահաբեկչությանն աջակցելու մեջ:
Ըստ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի` իրենց քաղաքացիներին ուղղված վերոնշյալ կոչն արդեն հասցրել էր վնասել որոշ մանր ու միջին ձեռնարկությունների, հյուրանոցների ու ռեստորանների:
«Մենք չենք կարող հանդուրժել Թուրքիայում մեր քաղաքացիների ձերբակալությունները»,- եզրափակել է Գաբրիելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |