Տարածաշրջան14:05, 15 Օգոստոս 2017
Թուրքիայի և Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետերը հանդիպել են

Թուրքիա մեկնած Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Բաքըրին հանդիպել է Թուրքիայի զինուժի գլխավոր շտապի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ:
Ինչպես իրազեկում է թուրքական «NTV» լրատվական հեռուստաընկերության լրատվակայքը, հանդիպումն ընթացել է լրատվամիջոցների համար դռնփակ պայմաններում: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Եռօրյա այցի ընթացքում սպասվում է, որ իրանցի պաշտոնյան հանդիպումներ կունենա նաև թուրք քաղաքական գործիչների հետ:
Աղբյուրը նշում է, որ Բաքըրին այդ հանդիպումների ժամանակ կքննարկի սիրիական ճգնաժամը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև թուրք-իրանական հարաբերությունները:
Թուրքական լրատվամիջոցները, ինչպես նաև մի շարք թուրք սյունակագիրներ նախօրեին հայտնում էին, որ այցի օրակարգային հարցերից է լինելու սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:
Նշվում էր, որ բացի Թուրքիայից, այդ հանրաքվեին դեմ է նաև պաշտոնական Թեհրանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |