Տարածաշրջան07:54, 16 Օգոստոս 2017
Սիրիական ռազմական քարտեզում Թուրքիայի Հաթայ նահանգը ներկայացվել է Սիրիայի կազմում

Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կազմած քարտեզում ներկայիս Թուրքիայի Հաթայի նահանգը ներառված է Սիրիայի տարածքում: Սիրիական «Sana» լրատվական գործակալության հրապարակած լուսանկարներում երևում է Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ով զինվորականներին ինչ-որ բաներ է ցույց տալիս այդ քարտեզի վրա:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական գործակալության՝ օգոստոսի 15-ին հրապարակված լուսանկարից երևում է, որ Սիրիայի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Ալի Աբդուլլահ Էյուփը այցելել է օգոստոսի 13-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից ազատագրած Ալ-Սուխնա քաղաք և հանդիպել քաղաքն ազատագրած զինվորականների հետ:
Քննարկման ժամանակ սեղանին դրված ռազմական քարտեզի վրա երևում է, որ Թուրքիայի Հաթայը նահանգը (նախկին Ալեքսանդրետի սանջակ) ներառված է Սիրիայի կազմում: Քարտեզում Հաթայը (Ալեքսանդրետ) ներկայացվում է, որպես Սիրիայի կազմում գտնվող ինքնավար մարզ:
Թուրքական աղբյուրը սադրիչ է անվանել այս քայլը՝ միաժամանակ հիշեցնելով, որ առաջին անգամը չէ, որ սիրիական քարտեզներում ներառվում են Թուրքիայի Հաթայ նահանգը, որը 1939 թվականին կցվել է Թուրքիային:
1939 թվականից սկսած Սիրիայի բոլոր պաշտոնական քարտեզներում Հաթայը ներկայացվում է որպես Սիրիայի տարածքի մի մաս:
Ալեքսանդրետի սանջակը, Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումն է (այժմ Թուրքիայի Հաթայ նահանգը)։
Որպես Սիրիայի մի մաս՝ Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին այն օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։
1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավարությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի և Պակիստանի ռազմական համագործակցության խորացման մասին բազմատեսակ տեղեկություններ են շրջանառվում:
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |