Քաղաքական12:37, 16 Օգոստոս 2017
Էրդողանի խոսնակը մեկնաբանել է. «Հանրապետություն» բառն ավելորդություն էր»
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: Թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որևէ տարօրինակ բան չկա:
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:
«Ջևդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, Օզալը, Դեմիրելը, Սեզերը, պարոն Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը: Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը», - ասել է Քալընը: Նրա խոսքով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից 2014թ.-ից հետո ուղարկված բոլոր հրավիրատոմսերում ևս օգտագործվել է «Թուրքիայի նախագահ» ձևակերպումը:
Խոսնակը հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են նաև Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK), և ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Cumhurbaşkanı) արտահայտության մեջ «Cumhuriyet» և «Cumhurbaşkanı» բառերն ըստ էության կրկնաբանություն են և քերականական տեսակետից «Cumhuriyet»-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:
Հավելենք, որ «Cumhurbaşkanı» բառն իրականում նշանակում է ոչ թե պարզապես նախագահ, այլ հենց «հանրապետության նախագահ» և Քալընի մեկնաբանություններն այս առումով բավականին տրամաբանական են. «Türkiye Cumhuriyeti Cumhurbaşkanı» արտահայտությունը բառացի թարգմանելիս կստացվի «Թուրքիայի Հանրապետության հանրապետության նախագահ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Աս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |