Իրավական06:19, 16 Օգոստոս 2017
Մակրոնը Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել ֆրանսիացի ուսանողի ձերբակալության կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ձերբակալությանը:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհանգստացած է ուսանողի կալանավորմամբ :
Մակրոնը հույս հայտնել, որ Բուրոյին հնարավորություն կտրվի վայրկյան առաջ իր հայրենիք վերադառնալ:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ թեմայի վերաբերյալ ևս մեկ զրույց ունենալ:
Նշենք, որ Լուպ Բուրոն, ով լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար, ձերբակալվել է hուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս :
Ուսանողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |