Միջազգային07:06, 19 Օգոստոս 2017
Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել ձայն չտալ Մերկելի կուսակցությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել այդ երկրում կայանալիք առաջիկա ընտրություններին չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական ու Կանաչների կուսակցություններին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ հանդիպած էրդողանը մասնավորապես ասել է. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են: Աջակցե՛ք այն կուսակցություններին, որոնք Թուրքիայի դեմ թշնամություն չեն անում՝ անկախ նրանից, թե դրանք առաջնային կուսակցություններ կլինեն, թե՝ երկրորդական: Քանի որ սա արդեն Գերմանիայում ապրող իմ հայրենակիցների պատվի հարցն է»:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |