Քաղաքական11:31, 21 Օգոստոս 2017
Թուրքիա է մեկնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսը օգոստոսի 23-ին կմեկնի Թուրքիա: Թուրքական «Mynet» լրատվակայքի իրազեկմամբ՝ մեկօրյա այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիիի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Նշվում է, որ այցի օրակարգային թեմաներից են լինելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն, Սիրիայի քրդական ուժերի հարցը (մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն նրանց զենք է մատակարարում): Ամերիկյան կողմը մասնավորապես Թուրքիային ներկայացնելու է փաստեր առ այն, որ Վաշինգտոնը Սիրիայի քրդերին միայն զրահապատ մեքենաներ և տեխնիկա է տրամադրել, այլ ոչ թե զենք:
Բացի դրանից կքննարկվի Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հոկտեմբերին տեղի ունենալիք տեղական կառավարման ընտրությունները, ինչը պաշտոնական Անկարայի համար անընդունելի է:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Կողմերը կխոսեն նաև սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորմներից մեկը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»(ՀԹՇ, նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») բացարձակ առավելություն է ստացել, դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել՝ շրջանը վերցնելու իր վերահսկողության տակ:
Մեթթիսը նաև թուրք պաշտոնյաների հետ կխոսի S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերից, որոնք Թուրքիան ցանկանում է գնել Ռուսաստանից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |