Հոդված08:40, 21 Օգոստոս 2017
5 պատճառ, թե ինչու է Ռուսաստանին պետք դաշնակից լինել Թուրքիայի հետ

Ռուս վերլուծաբան և քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն նշել է հինգ պատճառ, թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ Թուրքիայի դաշնակցության կարիքը:
«Sputnik»-ի թուրքական ծառայության հաղորդմամբ՝ այդ պատճառները հետևյալն են.
1. Եթե Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցը լինի, Բոսֆորի և Դարդանելիի նեղուցները բաց կլինեն ռուսական նավատորմի համար: Ներկա պահին ռուսական նավերի համար նշյալ նեղուցների անցանելիությունը ապահովող միջազգային պայմանագրերը ամեն վայրկյան, և հատկապես ճգնաժամային պահերին, կարող են անվավեր համարվել:
2. Թուրքիան տարածաշրջանային խոշոր դերակատար է, և Թուրքիայի հետ բարեկամությունը Ռուսաստանի համար նախ և առաջ նշանակում է՝ կայունություն և ապահովություն Կովկասում, Ղրիմում և Ուկրաինայի հետ հարաբերություններում: Եթե Թուրքիան Ռուսաստանի բարեկամը չլինի, վերջինս պետք է մեծ չափով հզորացնի երկրի հարավային սահմաններում, Ղրիմում և Կովկասում իր ռազմական ներկայացվածությունը:
3. Թուրքիայի և Իրանի հետ բարեկամությունը Ռուսաստանի համար երաշխիք է, որ առաջիկայում սիրիական ճգնաժամը կհանգուցալուծվի, տարածաշրջանում երկարատև խաղաղություն կհաստատվի, ինչպես նաև՝ կապահովի Ռուսաստանի ներկայացվածությունը Միջին Արևելքում, ինչը վերջինիս համար շատ կարևոր է:
4. Նման դաշնակցությունը կչեզոքացնի ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ձեռքում եղած «թուրքական հաղթաթուղթը»՝ շահեկան աշխարհագրական դիրքն ու Եվրոպայի ամենամրցունակ բանակը, որն օգտագործվում է Ռուսաստանին կաշկանդելու համար:
5. Կովկասի և Միջին Ասիայի թուրքական ժողովուրդները մշակութային և պատմական տեսանկյունից Թուրքիայի նկատմամբ հարազատություն են զգում: Հետևաբար երկկողմ դաշնակցությունը հնարավորություն կտա մի կողմ դնելու Կասպից ծովի մինչև Մոնղոլիայի սահմանները եղած տարածքում ազդեցություն ունենալու համար տարվող մրցակցությունը. ենթադրաբար այս հարցում ևս Թուրքիան Ռւոսաստանի նկատմամբ բարեկամական մոտեցում կցուցաբերի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |