Տարածաշրջան13:35, 21 Օգոստոս 2017
Ասադի խորհրդական. «Սիրիան կարող է դիմակայել թե ԱՄՆ-ին, թե Թուրքիային»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաբանը հայտարարել է, որ արտաքին ուժերի աջակցությունը ստացող ընդդիմադիրների դեմ 6 տարի շարունակ մղվող պատերազմը շուտով կավարտվի:
Երդվում եմ, որ Սիրիան ի վիճակի է դիմակայելու ցանկացած արտաքին ուժի՝ լինի դա ԱՄՆ, թե Թուրքիան», - նշել է Շաբանը:
Նա հատարարել է, որ երկրի ներսում ահաբեկչությունն արմատախիլ անելուց հետո Սիրիան կպայքարի օտար ուժերի՝ իր տարածքում անօրինական ներկայացվածության դեմ. Անկախ նրանից՝ դա կլինի ԱՄՆ-ը, թե Թուրքիան:
Խորհրդականը տեղեկացրել է, որ Ասադի կառավարությունը պատերազմի սկզբից հետո առաջին անգամ մասնակցելու է միջազգային տոնավաճառ, և այդ միջոցառման միջոցով Սիրիան հայտարարելու է պատերազմի ավարտի և վերակառուցման ուղին սկսելու մասին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում խոշոր ռազմակայաններ է կառուցում և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք ներմուծում տարածաշրջան:
Հավելենք նաև, որ սիրիական վեցամյա պատերազմի ընթացքում շուրջ 1 մլն մարդ է զոհվել, ևս 11 մլն քաղաքացի հարկադրված է եղել լքել իր բնակավայրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |