Տարածաշրջան13:56, 22 Օգոստոս 2017
Dubai TV. «Թուրք զինվորականները ճանապարհներ են փակում Կատարում»

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Dubai TV» հեռուստաընկերությունը հաղորդում է տարածել Կատարում գտնվող թուրքական ռազմաբազայի զինվորականների կողմից Դոհայում պարետային ժամ հայտարարելու մասին:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ արաբական հեռուստաալիքի հեռարձակած լուրի մեջ մասնավորապես նշվել է «Կատարի ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, որ թուրք զինվորականները փակել են Դոհայի որոշ ճանապարհներ և արգելում են մարդկանց անցումն այդ ճանապարհներով»:
Թուրքական թերթը, սակայն, հերքել է այդ լուրը՝ նշելով, որ ԱՄԷ-ն, որը հանդիսանում է Կատարի հետ հարաբերությունները խզած երկրներից մեկը, կեղծ լուրեր է տարածում Թուրքիայի վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ այդպիսի լուրերի տարածման պատճառն այն է, որ հիմնականում արաբական երկրների կողմից Կատարի շրջափակումից հետո Թուրքիան ամեն կերպ աջակցում է Դոհային:
Թուրքական լրատվամիջոցն ավելի առաջ անցնելով, ԱՄԷ-ին մեղադրել է նաև 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձին աջակցելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայի կառավարությունը, քննարկման էր դրել և հաստատել Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հարցը։ Ուշագրավ է, որ այս հարցը արագացված կերպով հաստատվեց քննարկվեց ու հաստատվեց այն ժամանակ, երբ հուլիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը, Լիբիան ու Մալդիվյան կղզիները Կատարի հետ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |