Տարածաշրջան10:49, 22 Օգոստոս 2017
Ahaber. Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ օպերացիա սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրքիան և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Իրաքի Քանդիլ և Սինջար նահանգներում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) ուժերի դեմ:
Թուրքական «Ahaber» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել նախատեսվող գործողության մասին: Թեև առայժմ նշյալ օպերացիայի մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա, բայց նշվում է, որ ռազմական գործողությունների առաջնային թիրախները լինելու են PKK-ի ղեկավար օղակները:
Աղբյուրը պնդում է, որ ռազմական գործողություն իրականացնելու պայմանավորվածությունը պաշտոնական Անկարայի և Թեհրանի միջև ձեռք է բերվել այն ժամանակ, երբ եռօրյա այցով Թուրքիա էր մեկնել Իրանի զինուժի գլխավոր շտաբի պետը:
Ռազմական օպերացիան նախատեսվում է սկսել հոկտեմբերին: Ռազմագործողությունների ընթացքում Քանդիլում նախատեսվում է ոչնչացնել ռազմավարական կարևորություն ունեցող 9 թիրախային կետ, իսկ Սինջարում՝ 4:
Քանդիլի և Սինջարի օպերացիան բաղկացած է լինելու 3 փուլից: Առաջին փուլը տևելու է 8-10 օր, որի ընթացքում կիրականացվեն թե օդային, թե ցամաքային գործողություններ: Համատեղ ռազմական գործողություններն ընդհանուր առմամբ տևելու են նվազագույնը 3 ամիս:
Նշվում է նաև, որ կողմերը կձեռնարկեն համապատասխան միջոցներ, որ քուրդ զինյալները նահանջելու տեղ չունենան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |