Իրավական09:08, 22 Օգոստոս 2017
Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել օգոստոսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում՝ «ահաբեկչության հետ կապ ունենալու» մեղադրանքով բերման ենթարկված մարդկանց թվի մասին: Ըստ թուրքական «Diken» լրատվական կայքի՝ նախորդ շաբաթ բերման է ենթարկվել 997 մարդ:
Թուրքիայի իրավապահ մարմինները նույն ժամանակահատվածում ուսումնասիրել են 682 անձանց՝ սոցցանցերում ունեցած էջերը: Նրանցից 7-ը բերման են ենթարկվել՝ սոցմեդիայում կատարած «կասկածելի» գրառումների համար:
Առայժմ հայտնի չէ, թե արդյոք բերման ենթարկվածների նկատմամբ կա կալանավորման որոշում:
Աղբյուրը, հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը, նշում է, որ վերոնշյալ անձիք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու», «ահաբեկչական կազմակերպության հասցեին գովք անելու», «ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու վերաբերյալ բացահայտ հայտարարություն անելու», «պետական արժեքները վիրավորելու», ինչպես նաև «ատելության սերմանող արտահայտություններ» անելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |