Տնտեսական13:13, 23 Օգոստոս 2017
Եվրամիությունից Թուրքիայում կատարվող ներդրումներն աճել են 61 տոկոսով

Եվրամիության անդամ երկրների կողմից Թուրքիայում կատարվող ներդրումներում աննախադեպ աճ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:
2017թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ-ից Թուրքիայում կատարվող ներդրումները ծավալը աճել է 61 տոկոսով: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 719 մլն դոլար՝ 2016թ. գրանցված 1 մլրդ 692 մլն դոլարի փոխարեն:
Նշենք նաև, որ դա կազմել է նշված ամիսներին Թուրքիայում կատարված ընդհանուր 4.1 մլրդ դոլար ներդրումների 66 տոկոսը:
Մասնավորապես ԵՄ անդամ Նիդերլանդներից 2017թ. առաջին կեսին Թուրքիայում կատարվող ներդրումները աճել են 104 տոկոսով՝ կազմելով 821 մլն դոլար, մյուս կողմից, Գերմանիայից կատարված ներդրումները նվազել են 6 տոկոսով՝ հասնելով 170 մլն դոլարի:
Այս տարվա առաջին կիսամյակում 138 տոկոսով աճել են նաև ասիական երկրներից Թուրքիայում կատարվող ներդրումների ծավալները՝ 481 մլն դոլարից հասնելով մինչև 1 մլրդ 143 մլն դոլարի:
2017թ. հունվար-հունիս ամիսներին Թուրքիայում կատարված զուտ արտաքին ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 50 տոկոսով՝ 2.7 մլրդ դոլարից հասնելով մինչև 4.1 մլրդ դոլարի: Ընդ որում՝ անշարժ գույքի համար այդ ընթացքում կատարված վճարումները ավելացել են 34 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 424 մլն դոլար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |