Տարածաշրջան07:15, 23 Օգոստոս 2017
Էրդողան. «Երբեք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծվի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համայնքապետների հետ նախագահական պալատում տեղի ունեցած հանդիպմանը խոսել է Սիրիայի քրդական ուժերի մասին, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ Էրդողանի խոսքով Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD)-ը և վերջինիս ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG)-ը Սիրիայի հյուսիսում պետություն ստեղծեն:
Էրդողանն ասել է, որ երբ որոշ մարդիկ խոսում են Սիրիայի հյուսիսում քրդական պետություն ստեղծելու մասին, նա այդ ամենը ընկալում է որպես վիրավորանք՝ ուղղված իր «քուրդ եղբայրներին»:
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի քրդերը ցանկանում են Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի հյուսիսում, ստեղծել «ահաբեկչական միջանցք», որը հասնելու էր մինչև Միջերկրական ծով: Նա շեշտել է, որ այն, ինչ իրենք քուրդ զինյալների դեմ անում են այժմ Թոնդրակում, Քանդիլում (Հյուսիսային Իրաք), Գաբարում և Շըրնաք նահանգի Բեսթլեր-Դերելեր շրջանում, նույնը իրականացվելու է բոլոր այն վայրերում, որտեղ կան քուրդ գրոհայիններ:
«Մենք 80 միլիոնանոց միասնական պետություն ենք: Այս հայրենիքը մասնատել փորձողներին ցանկացած տեղում կթաղենք: Այժմ Սիրիայի հյուսիսում մեր վերահսկողության տակ է գտնվում 2.000քկմ տարածք»,- ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ հավելել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |