Տարածաշրջան10:06, 23 Օգոստոս 2017
Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում

Իրաքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ: Քննարկվել է թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես օրակարգային թեման եղել է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն
«Էրբիլից մեր սպասելիքները պարզ և հստակ են: Հանրաքվեն սխալ քայլ է և պետք է չեղարկվի: Մենք պաշտպանում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
Տեղի ունենալիք հանրաքվեն որակելով որպես Իրաքի սահմադրության խախտում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն գնով փորձում է նվազեցնել քրդերի և Իրաքի ղեկավարության միջև առկա լարվածությունը: Նա նաև Իրաքի սահմադրության խախտում է որակել այն, որ Իրաքի քրդերը իրենց դրոշը ծածանում են Հյուսիսային Իրաքի Քիրքուք շրջանում:
Բացի դրանից ըստ Չավուշօղլուի՝ քննարկվել է Իրաքի հյուսիսիսային Բաշիքա շրջանում Թուրքիայի կողմից հիմնված ռազմաբազայի հարցը: Նա մեկ անգամ ևս պնդել է, որ ռազմաբազան չի խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է կարևոր գործոն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Իր հերթին Իրաքի արտգործնախարարը անդրադառնալով Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ թուրք-իրանյան հնարավոր համատեղ օպերացիային՝ ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկչական կազմակերպությունները վնաս հասցնեն մեր հարևան երկրներին: Քննարկումներ տեղի կունենան, որ հնարավոր համատեղ գործողությունում մենք էլ ընդգրկվենք: Եթե առաջարկ լինի, ապա մեծ հաճույքով կողջունենք: Իրաքի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |