Հոդված08:34, 24 Օգոստոս 2017
Մահչուփյանը չի կարծում, որ թուրք-իրանական համագործակցությունը կխորանա

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական և սյունակագիր Էթյեն Մահչուփյանը թուրք իրանական հարաբերությունների մասին հոդված է հրապարակել թուրքական «Diken» պարբերականում:
Հեղինակը նշում է, որ այս պահին գնալով աճող թուրք- իրանական մերձեցումը պայմանավորված է բացառապես 3 խնդրով.
1. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ միասնական պայքար:
2. Համագործակցություն սահմանային անվտանգության շուրջ:
3. Համագործակցություն ոչ կոնֆլիկտային գոտիներում:
Սրանք այն հարցերն են, որտեղ թուրք-իրանական համագործակցությունը համակարգված է:
Ըստ նրա՝ երբ վերոնշյալ 3 խնդրից դուրս դիտարկվում է թուրք-իրանական համագործակցությունը, ապա այդ դեպքում չի նկատվում նույն համաչափությունը և համակարգվածությունը:
Մասնավորապես անդրադառնալով Հյուսիսային Իրաքի ինքնավար շրջանի հետ երկու երկրների հարաբերություններին՝ Մահչուփյանը նկատում է, որ այդ հարցն Իրանի օրակարգային խնդիրներից չէ: Իրանի քաղաքականության հետաքրքրությունը ավելի շատ տարածվում է դեպի Սիրիա, Լիբանան և բուն Իրաք: Բացի դրանից այդ երկրներում գործող զինված խմբավորումների մի մասն անուղղակիորեն կապված է Իրանի հետ:
Եվ այս պարագայում Թուրքիան հանդիսանում է օտար ուժ: Նման իրավիճակում Մահչուփյանի կարծիքով մի շարք հարցեր են առաջանում, թե որքանով է իրական թուրք-իրանյան համատեղ ցամաքային գործողությունները Իրաքյան Քուրդսիտանի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան:
Իսկ այն, որ Սիրիայի քրդերն այժմ համագործակցում են ԱՄՆ-ի հետ և աջակցություն ստանում, ըստ հոդվածի հեղինակի, դրա մեղավորը առաջին հերթին Թուրքիան է, քանի, որ վերջինս չկարողացավ իր պատմական ազդեցությունը տարածել տարածաշրջանի վրա:
Մահչուփյանը գալիս է այն այն եզրահանգման, որ Թուրքիայի և Իրանի համագործակցությունը Մերձավոր Արևելքում դժվարին գործընթաց է, քանի, որ մի շարք հարցեր կան, որտեղ երկու երկրները ընդհանրություններ բնավ չունեն: Ենթադրվում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան և Իրանը գործընկեր ու բարեկամ հազիվ թե դառնան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |