Հասարակական08:26, 24 Օգոստոս 2017
Քըլըչդարօղլու. «Ես խոսում եմ արդարությունից, իսկ Էրդողանը՝ շապիկից»
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը:
Նախօրեին Էրդողանն անդրադարձել էր Քըլըչդարօղլուի կարճաթև շապիկով լուսանկարին` այն համարելով վիրավորանք Թուրքիայի քաղաքացու նկատմամբ:
Ի պատասխան Էրդողանի` քեմալական կուսակցության առաջնորդը նշել է, որ ինքն ու Էրդողանը տարբեր բաներից են խոսում. ինքը՝ արդարությունից (adalet), նախագահը՝ շապիկից (atlet):
«Արդարության քայլերթը շատերի տրամադրությունը փչացրեց: Շատերը չէին հավատում: «Արդարություն քայլերթը» ավելի մեծ աջակցություն գտավ, քան ես սպասում էի: 73 տոկոսը վստահում է արդարությանը»,-Քըլըչդարօղլուի խոսքերը մեջբերել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը:
Իսկ Էրդողանի այն հարցին, թե Աթաթուրքին երբևէ շապիկով ընթրելիս տեսել են, Քըլըչդարօղլուն հակադարձել է հարցով՝ արդյո՞ք Էրդողանը ճանաչում է Աթաթուրքին:
Խոսելով լուսանկարի մասին, որը հենց «Արդարության քայլերթի» ժամանակ էր նկարվել՝ Քըլըչդարօղլուն նշել է. «Ստվերում +40-ի հասնող ջերմաստիճանի, մառախուղի պայմաններում եմ քայլել: Ամեն օր 3-4 վերնաշապիկ ու կոշիկ եմ փոխել: Այդ լուսանկարում չեք կարող կեղծավորության նշույլ իսկ տեսնել: Այն Անատոլիայի մի հասարակ քաղաքացու լուսանկար է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |