Տարածաշրջան13:38, 24 Օգոստոս 2017
Թուրք ոստիկանները ճնշում են քուրդ տատիկին՝ կասկածելով թե նա հայ է
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Հազրո գյուղում բնակվող Սանիյե Էթքին անունով 76-ամյա քուրդ կինը պարբերաբար ճնշումների է ենթարկվում թուրք ոստիկանների կողմից: Ըստ հայկական «Ակոս»-ի՝ ճնշումների հիմնական պատճառներից մեկն այն է, որ քուրդ կնոջը կասկածում են հայ լինելու մեջ:
Էթքինի թոռնուհին հայկական պարբերականին պատմել է, որ քրդական հարցի նախկին ակտիվիստ իր տատիկի նկատմամբ երբեմն-երբեմն կիրառվող ճնշումները սկսել են առավել հաճախակի բնույթ ստանալ այն բանից հետո, երբ իրենց տուն եկած թուրք ուժայինները տանը Աստվածաշունչ են նկատել:
«Տատիկս Ղուրան կարդացող հավատացյալ մուսուլման է, բայց Աստվածաշունչ էլ է կարդում: Տան գրադարանում աստվածաշունչ էլ կա: Ոստիկանները նկատեցին տանը գտնվող Աստվածաշունչը: Այդ դեպքից հետո տատիկիս անընդհատ հարցնում էին «Դու հա՞յ ես: Եթե հայ ես, կարիք չկա թաքցնել, մեզ կարող ես ասել»: Դրանից հետո ոստիկանները գյուղում սկսեցին լուրեր տարածել թե իբրև տատիկս հայ է և թաքցնում է իր ինքնությունը»,- պատմել է Էթքինի թոռնուհին:
Վերջինս ավելացրել է, որ այդ դեպքից հետո իրենց տուն են այցելել նաև հայերեն խոսող քաղաքացիկան հագուստով ոստիկաններ ու փորձել հայերենով հաղորդակցվել տարեց կնոջ հետ:
Նշենք, որ Հազրո գյուղը Դիարբեքիրի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) աջակցող գյուղերից է և թուրք ուժայինները այս ու հարակից գյուղերում հաճախ են պարետային ժամ հայտարարում՝ գործողություններ իրականացնելով քուրդ զինյալների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |