Միջազգային09:50, 25 Օգոստոս 2017
Թուրքիայի վարչապետն անդրադարձել է տարածաշրջանային կարևոր հարցերի

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Վիետնամից Թուրքիա վերադառնալու ժամանակ ինքնաթիռում պատասխանել է «Turkiyegazetesi» թերթի ներկայացուցիչ Յուջել Քյոչի հարցերին: Զրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի և ռուսական կողմի հետ ընթացող բանակցությունների մասին:
Յըլդըրըմը նախ անդրադարձել է Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելի այն հայտարարությանը, թե հյուսիսայի Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն կարող է առիթ հանդիսանալ նոր պատերազմի:
Ի պատասխան դրան՝ Յըլդըրըմն ասել է, որ հանրաքվեն պետք է չեղարկվի, այլապես տարածաշրջանում նոր լարվածություն կառաջանա:
Անդրադառնալով սիրիական խնդրին, Յըլդըրըմն ասել է, որ իրավիճակը հարթեցնելու նպատակով Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը այդ հարցում ակտիվ համագործակցության մեջ են:
Հարցազրույցի ժամանակ խոսվել է նաև Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու հավանականության մասին: Մասնավորապես Յըլդըրըմն ասել է, որ այլ երկրում ռազմական գործողություն իրականացնելու համար լուրջ հիմնավորում է պետք՝ առաջին հերթին միջազգային իրավունքի տեսանկյունից:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայիս լարված իրավիճակում հնարավոր է թուրք-ամերիկյան բախում Սիրիայում, Յըլդըրըմն ասել է, որ եթե ամերիկյան կողմն իր խոստումը չպահի՝ Սիրիայի քրդերին զենք չտրամադրելու հարցում, ապա կարող են առաջանալ լուրջ խնդիրներ:
Վերջում նա տեղեկացրել է, որ S-400-ի հարցում արդեն ձեռք է բերվել համաձայնություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |