Իրավական08:53, 30 Օգոստոս 2017
Թուրքական բանտերում 22 հազար բանտարկյալ քնում է հատակին

Թուրքիայում նախորդ տարի տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ծագած ձերբակալությունների ալիքը հանգեցրել է նրան, որ երկրի բանտերում ներկայումս պատիժ կրող բանտարկյալների թիվը անցել է 224 հազարը, այն դեպքում, երբ բանտային պայմանները թույլ են տալիս միայն 202 հազար հոգու կացություն: Արդյունքում 22 հազար բանտարկյալներ ստիպված են քնել հատակին:
Սա Թուրքիայի հանրապետության պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է:
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալներով՝ այսօր երկրի քրեակատարողական հիմնարկներում կա 224 հազար 878 բանտարկյալ: Ընդ որում, յուրաքանչյուր բանտարկյալի վրա օրական ծախսվող գումարը կազմում է 78 լիրա (մոտ 23 դոլար): Այսինքն տարեկան բանտարկյալների վրա ծախսվում է 6 միլիարդ 402 միլիոն լիրա (1 857 429 033 դոլար): Ստացվում է ՝ Արդարադատության նախարարության բյուջեն ամենամեծն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |