Իրավական07:31, 31 Օգոստոս 2017
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի թիկնապահների վերաբերյալ ներկայացված մեղադրանքին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խաղաղ ցուցարարների վրա հարձակում գործած և հետխուզման մեջ գտնվող 15 թիկնապահների վերաբերյալ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը:
Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ իրենց գնահատմամբ «այդ մեղադրանքը անարդար է և կողմնապահ»:
Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, և այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»:
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական կողմի դժգոհության մասին արդեն իրազեկված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |