Իրավական09:57, 31 Օգոստոս 2017
ՄԻԵԴ-ը պարտադրել է Թուրքիային 20 հազ. դոլար փոխհատուցում վճարել՝ ինքնասպանություն գործած զինվորականի համար

Թուրքիան պարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ավագ սերժանտ Ահմեթ Դողանի ինքնասպանության գործով դատը:
Դատարանը վճռել է, որ 2003 թվականի նոյեմբերի 12-ին Թուրքիայի Բիլեջիքի Ժանդարմերիայի Ուսումնական գումարտակում ավագ սերժանտին դրդել են ինքնասպանություն գործել:
Ըստ դատարանին ներկայացված փաստարկների՝ ինքնասպանությունից մոտ մեկ ամիս առաջ հոկտեմբերի 9-ին սերժանտը եղել է հոգեկան ծանր վիճակում : Նա ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել լեյտենանտ Ի. Ա.-ի հետ և վերջինս էլ հենց Ահմեթ Դողանին դրդել է ինքնասպանության: Վճռում մասնավորապես շեշտվել է, որ Դողանը ծառայությունը անցկացրել է աշխատանքային ծանր պայմաններում, ինչն էլ նրան կարող էր ինքնասպանության դրդել:
Նշենք, որ ավելի վաղ վերոնշյալ գործով Ահմեթ Դողանի կինը՝ Յասեմին Դողանը դիմել է թուրքական դատարան և փախհատուցման հայց ներկայացրել: Սակայն թուրքական դատարանը մերժել է նրա հայցը, ինչից հետո վերջինս դատը տեղափոխել է ՄԻԵԴ:
ՄԻԵԴ-ը շուրջ 13 տար տևած դատավարության արդյունքում վճռել է Թուրքիային դատապարտել 20 հազար եվրո փոխհատուցման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |