Քաղաքական08:49, 01 Սեպտեմբեր 2017
Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահի ուշագրավ հայտարարությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուշագրավ հայտարարության, երբ վերջինս ասել էր. «Աշխարհի առաջնորդներից մեկը լինելն այդքան էլ զիլ բան չէ, ինչպես շատերն են պատկերացնում, քանի որ 10 օրը մեկ ստիպված եմ շփվել Էրդողանի հետ»:
Ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս լրագրողների հետ ճեպազրույցում, Էրդողանը ասել է.
«Ճիշտն ասած ես դեռ լիովին չեմ ընկալել, թե նա ինչ էր ցանկանում ասել: Դրա մասին անհրաժեշտ է Մակրոնից հարցնել: Երբ խնդրում են, որ հեռախոսազրույց տեղի ունենա, ես չեմ մերժում: Նույնիսկ նրա ասածների մեջ ոչ թե բացասական բան եմ տեսնում, այլ, ընդհակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց ունենալը նրանց համար մեծ կարևորություն ունի»,-ասել է Էրդողանը:
Միջանկյալ նշենք, որ վերջին ժամանակներս Մակրոնի և Էրդողանի հեռխոսազրույցների գլխավոր թեման՝ Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի կալանավորման հարցն է: Ուսանողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Էրդողանը անդրադարձել է նաև ԱՄՆ-ի դատախազության կողմից իր թիկնապահներին առաջադրված մեղադրանքին և որակել այն «սկանդալային»:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել բախումը հրահրած Թուրքիայի նախագահի թիկնապահներին: Սենատոր Ջոն Մըքքեյնը պահանջել է արտաքսել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանին: իսկ օրերս ԱՄն դատախազությունը մեղադրանք է առաջադրել թիկնապահների նկատմամբ՝ պահանջելով 15 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |