Հասարակական12:20, 04 Սեպտեմբեր 2017
Hürriyet «Թուրքիայում ինցեստի մակարդակը մոտ 40 տոկոս է»
Թուրքիայում ինցեստի՝ ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի, արյունակից այլ հարազատների միջև սեռական հարաբերությունների տարածվածության մակարդակը կազմում է 40 տոկոս:
Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի թղթակից Մելիս Ալփհանը: Հոդվածի համար հիմք են ծառայել Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի (THDF) անցկացրած «Թուրքիայում ինցեստի աշխարհագրությունը» խորագրով ուսումնասիրության արդյունքները:
Ալփհանի խոսքով՝ չնայած երկրում տվյալ երևույթի լայն տարածմանը՝ այն գրեթե միշտ անտեսվում, քողարկվում է՝ «ընտանիքի սրբության» գաղափարը չաղտոտելու նկատառումով:
2009թ. կատարված մեկ այլ հետազոտության համաձայն՝ Թուրքիայում գրանցվող ինցեստի դեպքերի զոհերը հիմնականում մանկահասակ աղջիկներն են, հաճախ նույնիսկ նույն ընտանիքում սեռական շահագործման են ենթարկվում միանգամից մի քանի երեխաներ, իսկ շահագործողը հիմնկանում նույն ընտանիքի տղամարդկանցից մեկն է:
Ընդ որում՝ երևույթը հանդիպում է ոչ միայն սոցիալապես անապահով, կրթություն կամ աշխատանք չունեցող, հարբեցող կամ այլ խոցելի խավերի մոտ, այլև ավելի բարեկեցիկ և առաջադեմ ընտանիքներում: Միակ տարբերությունն այն է, որ բարձր խավն ավելի խնամքով է թաքցնում այդպիսի արատավոր դեպքերը:
Մյուս կողմից՝ «Hürriyet»-ի մեկ այլ թղթակից Ահմեթ Հաքանը, անդրադառնալով նույն թեմային, THDF-ի ներկայացրած տվյալները հերյուրանք է համարել: Ըստ նրա՝ անհեթեթություն է ենթադրել, թե երկրի բնակչության գրեթե կեսը ուսումնասիրության ժամանակ հայտարարել է, որ սեռական կապի մեջ է իր որևէ ազգականի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |