Տարածաշրջան07:36, 06 Սեպտեմբեր 2017
Բարզանին իրաքյան Քուրդիստանի անկախության մասին՝ «Իմ պարտքը կատարած կլինեմ, երբ ես հասնեմ այդ նպատակին»
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասութ Բարզանին հարցազրույց է տվել «Al Arabia» լրատվամիջոցին, որի ընթացքում խոսել է սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի մասին:
Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ հարցազրույցի ժամանակ Բարզանին մասնավորապես ասել է, որ անկախության հանրաքվեի հարցն արդեն համաձայնեցված է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ: Ըստ Բարզանիի՝ իրենք կստեղծեն այնպիսի ժամակակից «պետություն», որտեղ կիշխի ժողովրդավարությունը:
«Միասին ապրելու համար շատ ջանք ենք գործադրել: Մեզնից պահանջում են անկախության հանրաքվեն հետաձգել, մենք էլ ասում ենք. տվեք մեզ այլընտրանքային տարբերակ: Միակ նպատակն այն է, որ իմ ժողովրդի անկախությունը հաղթի: Իմ պարքը կատարած կլինեմ, երբ հասնեմ այդ նպատակին »,-ասել է Բարզանին:
«Sputnik»-ի թուրքական ծառայությունն էլ հայտնում, որ իրաքյան Քուրդիստանում արդեն իսկ պաշտոնապես մեկնարկել է անկախության հանրաքվեի քարոզարշավը և այն տևելու է 18 օր:
Նշվում է, որ իրաքյան Քուրդիստանում ընտրելու իրավունք ունի շուրջ 5 մլն ընտրող: Կգործեն շուրջ 46.000 ընտրատեղամասեր:
Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեին դեմ էին արտահայտվել Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) և Թուրքիան: Վերջիններիս նշում էին, որ անկախության հանրաքվեով կխախտվի Իրաքի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև տարածաշրջանում կստեղծվի քաոսային իրավիճակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |