Տարածաշրջան10:16, 06 Սեպտեմբեր 2017
Թուրքիան ծրագրում է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Ռուսաստանի «Ռազմավարական մշակույթի հիմնադրամը» զեկույց է հրապարակել՝ նշելով, որ Թուրքիան պատրաստվում է նոր ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում: Հնարավոր ռազմական գործողությունը կապված է լինելու սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի հետ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նշյալ օպերացիային մասնակցելու են նաև Ռուսաստանը և Իրանը, որոնք աջակցելու են Թուրքիային: Սպասվում է, որ Թուրքիան Իդլիբ կմտնի հյուսիսից, իսկ ռուսական ու իրանական զորքերը՝ հարավային հատվածից:
Նախատեսվում է, որ օպերացիան սկսվի սեպտեմբերի 13-15 ժամանակահատվածում:
Ռազմագործողությանը կմասնակցի Թուրքիայի կողմից աջակցություն վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը: Գործողությունը կիրականացվի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղավորումներից մեկի՝ «Հայաթ Թահրիր աշ–Շամ»-ի դեմ, որը մի քանի շաբաթ առաջ գրոհել էր Իդլիբը և քաղաքի մեծ մասի վրա վերահսկողություն սահմանել:
Իդլիբը գտնվում է թուրք-սիրիական սահմանի վրա:
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի օդուժը օպերացիայի ժամանակ ռմբակոծելու է Իդլիբը: Այնուհետև, երբ թուրքական ուժերը ներխուժեն քաղաք, վերջինս կհայտարարվի որպես անվտանգության գոտի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |