Քաղաքական08:38, 06 Սեպտեմբեր 2017
Ֆրանսիան անհնար է համարում Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Ֆրանսիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայում տիրող իրավիճակն ավելի անհնարին է դարձնում եվրաանդամակցության բանակցությունները թուրքական կողմի հետ: Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին նա ասել է «France Inter» ռադիոյի հետ զրույցում:
Ֆրանսիացի պաշտոնյայի տեղեկացմամբ՝ Թուրքիայի և Եվրամիության միջև բանակցությունները այս պահին դադարեցված են: Բայց և անհրաժեշտ է համարել շարունակել երկխոսությունը ԵՄ-ի և Թուրքիայի միջև:
«Վերջին տարիներին Թուրքիայի հետ բանակցություններն անիմաստ ժամանակի վատնում եղան: Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիային օգտագործում էինք որպես քավության նոխազ՝ Ֆրանսիայի քաղաքական դիրքորոշումն արդարացնելու համար։ Մենք Թուրքիային օգտագործում էինք վախեցնելու համար, իսկ իրականում Թուրքիան մեր ընդհանուր պատմության մի մասն է կազմում»,-նշել է խոսնակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |