Մշակութային07:19, 08 Սեպտեմբեր 2017
Թուրքիայում հրատարակվել է հալեպահայ Մարալ Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը

Թուրքիայի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող հալեպահայ Մարալ Հարությունյան-Բոյաջյանի «Gelincikler açarken" («Երբ բացվում են կակաչները») վեպի թուրքերեն տարբերակը:
Վեպը պատմում է Հայոց ցեղասպանության շրջանում Սասունի Սալոր գյուղում բնակվող երկու երիտասարդի՝ Անոյի և Տարոնի սիրո մասին: Իր ավանդույթներին ամուր կառչած, լեռների ծոցում ծվարած ու իր գյուղական առօրյայի մեջ թաղված Սալորը կարծես լիովին կտրված է արտաքին աշխարհից:
Բայց Վանի ինքնապաշտպանության, քրդական խմբերի հարձակումների, տարբեր վայրերում հայերի կոտորածների մասին լուրերը անգամ այստեղ են սկսում հասնել: Անատոլիական սովորական մի գյուղի սովորական բնակիչների օրինակով հեղինակը ներկայացնում է այնքան սիրելի հայրենիքին, հողին ու ջրին հայերի հարկադիր հրաժեշտի պատմությունը: Սա նաև մի սիրո պատմություն է, որն ապացուցում է. սերը չի մեռնում անգամ այն դեպքում, երբ մեռնում են սիրահարները:
Հալեպում ծնված Մարալ Հարությունյան-Բոյաջյանը փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: 2011 և 2014 թվականներին նա այցելել է Վան, Բիթլիս, Մուշ, Շենիկ և Սասուն՝ իր պապերի հայրենիքը, որտեղ նա նախկինում չէր եղել: Բոյաջյանի «Երբ բացվում են կակաչները» գիրքը հրատարակվել է 2015թ. ԱՄՆ-ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։

Թուրքիայում կառուցված մզկիթների թիվը հասնում է 89.000-ի։

հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Նման լուրեր տարածվել են նաև քրդերեն հրապարակվող որոշ լրատվականներում, ինչպես նաև արաբական մեդիայում:
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի ամուր համագործակցության։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |