Միջազգային07:34, 07 Սեպտեմբեր 2017
ԱՄՆ-ն անհանգստացած է S-400-ի շուրջ ռուս-թուրքական բանակցություններից

ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը «Թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջնահերթությունններ և դժվարություններ» խորագրով նիստ է հրավիրել:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ հանձնաժողովի անդամներից դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին:
Ամերիկացի պաշտոնյան համակարգերի հնարավոր վաճառքը թուրքական կողմին որակել է իբրև «անհանգստացնող իրադարձություն»: Բացի դրանից նա նշել է, որ Թուրքիայի կողմից համակարգերի ձեռքբերումը հակասում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ ընդունված պատժամիջոցների 231-րդ կետին:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Ռուս պաշտոնյան միաժամանակ հավելել էր, որ պայմանագիրը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի, որ դեռևս առկա են որոշ տեխնիկական հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |