Միջազգային12:11, 08 Սեպտեմբեր 2017
ԱՄՆ-ն կխստացնի Թուրքիայից ներմուծվող բեռների ստուգման ընթացակարգը
![ԱՄՆ-ն կխստացնի Թուրքիայից ներմուծվող բեռների ստուգման ընթացակարգը](https://www.ermenihaber.am/news_images/38/112451_2/turk.jpg)
ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) Թուրքիայից ԱՄՆ կատարվող բեռնափոխադրումների համար խիստ վերահսկողություն կսահմանի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչությունը Թուրքիայից եկող չվերթներում բեռների ստուգման կարգի խստացման մասին հատուկ շրջաբերական է հրապարակել:
TSA-ի խոսնակ Մայքլ Ինգլանդը նշել է, որ նման քայլով ԱՄՆ-ն փորձում է պատասխանել բեռնափոխադրումների ոլորտում ի հայտ եկած նոր սպառնալիքներին և բարձրացնել համաշխարհային ավիացիայի անվտանգության շեմը:
Ինգլանդը հավելել է նաև, որ նոր կանոնակարգի համաձայն պարտադիր կդառնան այն անվտանգության գործընթացները, որոնք մինչ այժմ Թուրքիան կամավոր կերպով իրականացնում էր ԱՄՆ ուղարկվող բեռների համար:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է նաև, որ բեռների ստուգման ընթացակարգի խստացման անհրաժեշտություն է առաջացել մասնավորապես Ավստրալիայում գրանցված մի դեպքից հետո: 2017թ. հուլիսին ավստրալական ոստիկանությունը Թուրքիայից ժամանած մի բեռնատար ինքնաթիռում քողարկված ռումբ էր հայտնաբերել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ռումբը ուղարկվել էր «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի կողմից և նախատեսված էր հուլիսի 15-ի Սիդնեյ-Աբու Դաբի չվերթներից մեկում ահաբեկչություն իրականցնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Եվրոպական 4 երկիր Թուրքիայի հետ համաձայանգիր է ստորագրել](https://www.ermenihaber.am/news_images/99/296485_2/bbb.thumb.jpg)
Համաձայնագրով երկրները մտադիր են կանխել Թուրքիայից անկանոն միգրացիան։
![Սիրիայից զորքերի դուրսբերման ԱՄՆ-ի պայմանը թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորումն է](https://www.ermenihaber.am/news_images/99/296204_2/us_asks_turkey_israel_to_resolve_differences.thumb.jpg)
Հիշատակելով իսրայելական «Maariv» թերթի հրապարակած տեղեկությունը՝ այդ մասին տեսանյութ է հրապարակել թուրքական անկախ «Medyascope» լրատվական կայքի գլխավոր խմբագիրը։
![Թուրքիայից աֆրիկյան երկրներ արտահանման ծավալները հասնում են ռեկորդային ցուցանիշի](https://www.ermenihaber.am/news_images/99/296149_2/a316_jpg_2020_10_9_707f6ab2_c316_43dc_b0e9_a4251afdd582.thumb.jpg)
Արտահանման ծավալները 2023-ի համեմատ տարեկան կտրվածքով աճել է 1.7%-ով և արտահում կատարվել է աֆրիկյան 56 երկիր։
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատի երկարությունը հասնելու է 302 կմ-ի: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:
Թուրքիայի նոր ավիակիր ռազմանավի ծրագիրը չինական մամուլի ուշադրության կենտրոնում։
Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները:
Ահմեդ ալ-Շարան միջազգային «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սեյսմոլոգները նշում են, որ երկրաշարժի հետցնցումները որոշ ժամանակ կարող են շարունակվել, քանի որ Թուրքիան գտնվում է ակտիվ խզվածքային գծերի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |