Միջազգային12:11, 08 Սեպտեմբեր 2017
ԱՄՆ-ն կխստացնի Թուրքիայից ներմուծվող բեռների ստուգման ընթացակարգը

ԱՄՆ-ի տրանսպորտի անվտանգության վարչությունը (TSA) Թուրքիայից ԱՄՆ կատարվող բեռնափոխադրումների համար խիստ վերահսկողություն կսահմանի: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ վարչությունը Թուրքիայից եկող չվերթներում բեռների ստուգման կարգի խստացման մասին հատուկ շրջաբերական է հրապարակել:
TSA-ի խոսնակ Մայքլ Ինգլանդը նշել է, որ նման քայլով ԱՄՆ-ն փորձում է պատասխանել բեռնափոխադրումների ոլորտում ի հայտ եկած նոր սպառնալիքներին և բարձրացնել համաշխարհային ավիացիայի անվտանգության շեմը:
Ինգլանդը հավելել է նաև, որ նոր կանոնակարգի համաձայն պարտադիր կդառնան այն անվտանգության գործընթացները, որոնք մինչ այժմ Թուրքիան կամավոր կերպով իրականացնում էր ԱՄՆ ուղարկվող բեռների համար:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել է նաև, որ բեռների ստուգման ընթացակարգի խստացման անհրաժեշտություն է առաջացել մասնավորապես Ավստրալիայում գրանցված մի դեպքից հետո: 2017թ. հուլիսին ավստրալական ոստիկանությունը Թուրքիայից ժամանած մի բեռնատար ինքնաթիռում քողարկված ռումբ էր հայտնաբերել:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ ռումբը ուղարկվել էր «Իսլամական պետություն» (ԻՊ-DEAŞ) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի կողմից և նախատեսված էր հուլիսի 15-ի Սիդնեյ-Աբու Դաբի չվերթներից մեկում ահաբեկչություն իրականցնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |