Միջազգային11:34, 08 Սեպտեմբեր 2017
Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր

Ռուսաստանը դժվար թե ռիսկի դիմի և S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառի Թուրքիային: Ըստ «Mynet» լրատվամիջոցի՝ այդ մասին թուրքական «Cumhuriyet» թերթի հետ զրույցում ասել է եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ում անունը չի հրապարակվում:
Խոսելով ռուսական համակարգերի վաճառքի վերաբերյալ ստորագրված պայմանագրի մասին, եվրոպացի պաշտոնյան մասնավորապես ասել է.
«Պայմանագիրը կարող է ստորագրվել, սակայն այդ հրթիռները Թուրքիայում տեղակայելու մասին որևէ խոսք չկա: Ապա մի մտածեք, եթե Էրդողանը 2019թ. չվերընտրվի իր պաշտոնում, նրան փոխարինող անձը ըստ էության այդ համակարգերը տալու է ՆԱՏՕ-ին: Ռուսաստանը նման ռիսկի չի դիմի»:
Թուրքական թերթի հետ զրուցած մեկ այլ դիվանագետի կարծիքով էլ Թուրքիան, բանակցություններ վարելով ռուսական կողմի հետ այդ ՀՕՊ համակարգերի վաճառքի հարցում, իրականում նպատակ ունի թուրք-ամերիկյան հարաբերություններում անկայունություն առաջացնել:
«Ռուսաստանի կողմից S-400-ների վաճառքը Թուրքիային ես հավանական չեմ համարում»,-ասել է մեկ այլ դիվանագետ:
Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի զենքի արտահանման պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտարարել էր, որ Թուրքիան ու Ռուսաստանը ստորագրել են S-400-ների վերաբերյալ վաճառքի պայմանագիրը: Ռուս պաշտոնյան միաժամանակ հավելել էր, որ պայմանագիրը առայժմ ուժի մեջ չի մտել, քանի, որ դեռևս առկա են որոշ տեխնիկական հարցեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |