Իրավական12:07, 11 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի 615 պետական պաշտոնյա ապաստանի խնդրանքով դիմել է Գերմանիային
2016թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձից հետո ապաստան ստանալու նպատակով Թուրքիայից Գերմանիային է դիմել 615 պետական ծառայող: Թուրքական «ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին գերմանական «Rhein Zeitung» թերթի հետ զրույցում տեղեկացրել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն:
Դիմողներից 250-ը ունի դիվանագիտական, 365-ը՝ ծառայողական անձնագիր: Այս տվյալները ներառում են նաև թուրք պաշտոնյաների ընտանիքի անդամներին և վերաբերում են մինչև 2017թ. օգոստոս եղած ժամանակահատվածին:
Հայտնի է նաև, որ մինչև 2017թ. մայիս ապաստանի խնդրանքով Թուրքիայից Գերմանիային էր դիմել դիվանագիտական և հատուկ անձանգիր ունեցող 414 քաղաքացի:
Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ ավելացել է նաև ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան խնդրող թուրքերի թիվը: Այսպես, 2017թ. հուլիսին Թուրքիայից ստացվել է ապաստանի 620 դիմում, հունիսին՝ 433, մայիսին՝ 498: Հուլիսին բավարարվել է այդ դիմումների 22 տոկոսը այն դեպքում, երբ մայիսին դրական պատասխան էր տրվել դիմողների միայն 8.7 տոկոսին:
Օգոստոսին գերմանական «Die Welt» թերթում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Գերմանիայից ապաստան խնդրողների մեջ են նաև Թուրքիայի բարձրաստիճան անվտանգության աշխատակիցներ և ազգային հետախուզական ծառայության մեկ բարձրաստիճան ներկայացուցիչ:
Ընդհանուր առմամբ, 2016թ. հուլիսի 15-ից մինչև 2017թ. օգոստոս ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել Թուրքիայի ավելի քան 6.700 քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |