Հասարակական10:53, 14 Սեպտեմբեր 2017
Անորոշություն Պոլսի պատրիարքական ընտրությունների շուրջ. նահանգապետը վերապահումներ ունի

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ նորից անորոշություն է ստեղծվել: Հուլիսին սկզբին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնակ մարմինը Ստամբուլի նահանգապետարան ուղարկված դիմումով Ներքին գործերի նախարարությանն էր ներկայացրել ինչպես նախաձեռնակ մարմնի կազմը, այնպես էլ ընտրությունների անցկացման օրը: Ընտրական գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ է, որ ՆԳՆ-ն պատասխանի պատրիարքության նամակին և հանձնարարություն տա ընտրության անցկացման համար:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, պնդումներ են շրջանառվում, որ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը Նախաձեռնակ մարմնի որոշ անդամների վերաբերյալ վերապահումներ ունի: Ըստ «Ակօսի» տեղեկությունների՝ նահանգապետը հայտնել է, թե ձևավորված մարմնի կազմից գոհ չէ և այդ կազմով հնարավոր չէ ընտրություն անցկացնել:
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին պատրիարքարանում տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի նախագահությամբ ժողով է գումարվել, որի նպատակն, ըստ «Ակօսի», նահանգապետի առարկությունները քննելն էր:
Ժողովը որոշել է, որ հարկավոր է սպասել պետության պաշտոնական պատասխանին, որը պետք է լինի հոկտեմբերի սկզբին: Պատասխան չստանալու կամ բացասական որոշման դեպքում կդիմեն Նահանգապետին հանդիպում կազմակերպելու համար:
Ժողովից հետո որոշ տեղեկություններ է փոխանցել Նախաձեռնակ մարմնի անդամ, իրավաբան Սեբու Ասլանգիլը: Նա նշել է, որ Նախաձեռնակ մարմինը իրավական կարգավիճ ունի և այս առումով որևէ առարկություն չպետք է լինի:
«Նախաձեռնակ մարմինը նահանգապետարանին դիմում է ներկայացրել, այդ դիմումին պատասխանելու համար ժամկետներ կան: Ժողովի ժամանակ այդ ժամեկտներում որոշման սպասելու դիրքորոշումը հաղթեց»:
Իսկ նահանգապետի վերապահումների մասին շրջանառվող պնդումների վերաբերյալ Ասլանգիլը նշել է, որ եթե պետության կողմից նման վերապահումներ կան, ապա դրանք պետք ներկայացնի պաշտոնական գրությամբ:
«Մենք պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել: Դիմումը ներկայացրել ենք, սպասում ենք: Քանի որ ընտրական շրջանի մեջ ենք, անընդհատ նման պնդումներ են առաջ քաշվում»:
Ըստ Ասլանգիլի, եթե ներկայացված դիմումին պետության կողմից պատասխան չտրվի, ապա կնշանակի որ դիմումը մերժվել է: Այս պարագայում Նախաձեռնակ մարմինը մի քանի ընտրություն ունի, որոնցից մեկն էլ դատական հայց ներկայացնելն է:
Անցակցված ժողովի մասին տեղեկություններ է հաղորդել նաև ժողովի մասնակից հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն՝ նշելով, որ հանդիպումը ընթացել է լարված մթնոլորտում, իսկ մասնակիցները դիրքորոշումը տխրեցրել է իրեն:
Ըստ Շիրինօղլուի՝ նա տեղապահին հայտնել է, որ պետության անհանգստացնում է Նախաձեռնակ մարմինի կազմը, և այն անհրաժեշտ է լուծարել: Ի պատասխան տեղապահ Բեքչյանը նշել է, որ ինքը գոհ է ընտրությունը կազմակերպող մարմնի աշխատանքներից և այն չի լուծարվելու: Շիրինօղլուն կարծում է, որ չի կարելի նման կերպ մարտահրավեր նետել պետությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |