Իրավական10:14, 15 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի ընդդիմության առաջնորդի փաստաբանը գյուլենակաների գործով ձերբակալվել է
Թուրքիայում ձերբակալվել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբան Ջելալ Չելիքը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Չելիքը ձերբակալվել է գյուլենականների գործով տեղի ունեցող հետաքննության շրջանակներում:
Անկարայում ձերբակալված փաստաբանի ձերբակալության մասին որոշումը կայացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության պահանջով:
Նշվում է, որ Չելիքը Քըլըչդարօղլուի և միաժամանակ ԺԿՀ-ի փաստաբանն է սկսած 2010 թվականից:
ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դեպքի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ՝ փաստաբանի ձերբակալությունն անվանելով Թուրքիայի ժողովրդավարության ամոթ:
«Իմ փաստաբանի ձերբակալության մասին որոշումը մտքի խավարում է: FETÖ-ի («Ֆեթոլահական ահաբեկչական կազմակերպություն»-գյուլենականներ-խմբ.) դեմ պայքարի անվան տակ օգնում են նույն FETÖ-ին»,- ասել է Թուրքիայի ընդդիմության առաջնորդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի իշխանությունները ԺՀԿ-ական Էսենյուրթի արդեն նախկին քաղաքապետին մեղադրում են իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «PKK»-ի անդամ լինելու մեջ։
Ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուն հաղթել էր ընտրություններում, այնուհետև ձերբակալվել։
Թուրքիայի նախագահի փաստաբանը սոցցանցում գրառում է արել Էրդողանի՝ Մերալ Աքշեների դեմ ներկայացված բողոքների վերաբերյալ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստի շրջանակներում։
Թուրք հոդվածագիրը նշում է, որ այդ ներդրումներն ուղղվելու են Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում կառուցվող «Աղդամի ինդուստրիալ պարկ»-ին։
Աշխարհահռչակ հայ տնտեսագետը նման կերպ է արտահայտվել՝ թուրք լրագրող Ֆաթիհ Ալթայլըի «Եթե որպես նույն Տարոնը աշխատեիք Թուրքիայում՝ կկարողանայի՞ք ստանալ Նոբելյան մրցանակ» հարցին պատասխանելիս։
Հունգարիայից վերադարձի ճանապարհին Թուրքիայի նախագահն անդրադարձել է ԱՄՆ-ի ընտրություններին, իսկ երկկողմ համագործակցությունը համարել բացարձակ։
Ermenihaber.am-ին թուրք-իրանական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություն է տվել Իրանի IRAS հետազոտական կենտրոնի փոխնախագահ Դավուդ Քիանին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |