Տնտեսական13:45, 15 Սեպտեմբեր 2017
2017-ին Թուրքիայում ավտոարտադրությունը էականորեն աճել է

2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Թուրքիայում տարբեր համաշխարհիյին ավտոարտադրողների կողմից արտադրվող ավտոմեքենաների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33%-ով՝ հասնելով 750.000-ի:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ սա վերջին 10 տարվա ամենաբարձր ցուցանիշն է:
Թուրքիայի ավտոարդյունաբերական պալատի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–օգոտստոս ամիսներին մեքենաշինական արտադրանքի ծավալն ավելացել է 19%-ով՝ հասնելով 1.050000 միավորի:
Ընդհանուր աճի ֆոնին, սակայն, 4%-ով պակասել է ոչ մարդատար ավտոմեքենաների արտադրությունը:
Խնդրո առարկա ժամանակահատվածում արտադրված մեքենաշինական արտադրանքից արտահանվել է 890000 միավոր, այդ թվում՝ 625000 ավտոմեքենա:
Համաձայն հրապարակված տվյալների՝ մեքենաշինական արտադրանքը 2017 թվականի 8 ամիսների ընթացքում շարունակել է ծավալով առաջին տեղը զբաղեցնել Թուրքիայից արտահանվող արտադրանքների շարքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |