Միջազգային08:46, 19 Սեպտեմբեր 2017
Սեպտեմբերի դրությամբ Գերմանիայից ապաստան է հայցել Թուրքիայի 962 քաղաքացի

2017թ. սեպտեմբերին Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 962-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «demokrathaber.com» լրավակայքը:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո՝ մինչև 2017թ. սեպտեմբեր ապաստանի խնդրանքով Գերմանիային է դիմել դիվանագիտական անձնագիր ունեցող 249 քաղաքացի:
Գերմանիան բավարարել է այդ հայցերի 80 տոկոսը: Այսինքն, ապաստան է տրվել դիվանագիտական անձնագիր ունեցող 196 քաղաքացու: Այս թվերը ներառում են նաև դիվանագետների ընտանիքի անդամներին ու երեխաներին: Ընդ որում, ապաստան խնդրողների թվում շատ են նաև Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:
Ապաստանի խնդրանքով Գերմանիային դիմող Թուրքիայի քաղաքացիների թվում վերջին շրջանում կտրուկ աճ է գրանցվել: Եթե հունիսի դրությամբ դիմումների ընդհանուր թիվը 433 էր, հուլիսին այն հասել է 620-ի, իսկ արդեն սեպտեմբերին՝ 962-ի:
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը ուշադրություն է հրավիրել այդ աննախադեպ հանգամանքի վրա՝ կարծիք հայտնելով, որ նման պարագայում Գերմանիան պարտավոր է փոխել Թուրքիայի նկատմամբ իր քաղաքականությունը և վերանայել այդ երկրի հետ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչներին ապաստան տալու պատճառով Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ուժերին: Գերմանիան իր հերթին այցի թույլտվություն ստանալու երկար ու ապարդյուն ջանքերից հետո որոշում էր կայացրել Թուրքիայից դուրս բերել Ինջիրլիքի իր զինուժը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |