Միջազգային07:14, 22 Սեպտեմբեր 2017
Մերկել. «Հարկ եղած դեպքում կխստացնենք տնտեսական ճնշումները Թուրքիայի վրա»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները սահմանափակվել են, իսկ անհրաժեշտության դեպքում այդ երկրի նկատմամբ տնտեսական ճնշումները կարող են ավելի խստացվել:
Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին Մերկելը հայտարարել է Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիների խնդրի համատեքստում:
«Առանց այդ էլ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները արդեն որոշ ժամանակ է՝ սահմանափակվել են: Եվ եթե դրա անհրաժեշտությունը լինի, թեև ես դա չեմ ցանկանում, մենք կշարունակենք նույն կերպ», - ասել է Գերմանիայի կանցլերը:
Նա հավելել է նաև, որ Գերմանիան շարունակում է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիների ազատ արձակմանը հասնելու համար:
Մերկելը նաև կրկնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված քննադատությունները՝ նշելով, որ Թուրքիան հեռանում է իրավական պետության մասին իրենց պատկերացումներից:
Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին Գերմանիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Այդ ընտրությունների արդյունքները Թուրքիայի համար ամեն դեպքում բարենպաստ չեն լինի, քանի որ դաշնային խորհրդարան մտնելու համար պայքարող բոլոր քաղաքական կուսակցություններն էլ կողմ են արտահայտվել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականության խստացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |