Տարածաշրջան08:03, 22 Սեպտեմբեր 2017
Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի միջոցառմանը ծածանվել է Իսրայելի դրոշը

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում (իրաքյան Քուրդիստան) սեպտեմբերի 25-ին նախատեսվող անկախության հանրաքվեի միջոցառումները շարունակվում են մայրաքաղաք Էրբիլում:
Այս մասին տեղեկացնող թուրքական «DHA» լրատվական գործակալությունը նաև հայտնում է, որ հանրաքվեին նախորդող միջոցառումներին մասնակցում են Քուրդիստանի զինված ուժերը, որոնք հայտնի են «փեշմերգա»անվանումով:
Էրբիլի Շանեդար զբոսայգում անցկացված միջոցառման ժամանակ մասնակիցները մեծ ոգևորվածությամբ են ողջունել քրդական զինուժին: Վերջինս նաև ուղղաթիռներ է օդ բարձրացրել և ծաղիկներ ու կոնֆետներ շաղ տվել բազմության վրա:
Թուրքական աղբյուրը նկատել է տալիս, որ փեշմերգայով խանդավառ զանգվածները ծածանել են իրաքյան Քուրդիստանի և Իսրայելի դրոշներ և լուսանկարվել դրանց ներքո:
Փեշմերգայի հրամկազմը բնակչությանը կոչ է արել անպայման մասնակցել անկախության հանրաքվեին և դա սրբազան պարտք համարել:
«Բոլորս էլ մեր երկրում խաղաղ ապրել ենք ուզում: Ոչ մեկին սպառնալիք չենք ու չենք լինելու: Ուղղակի մենք էլ մյուս բոլոր մարդկանց նման ուզում ենք ապրել մեր հայրենիքում, մեր դրոշի տակ: Ահա թե ինչու ենք սատարում հանրաքվեն»:
Նշենք, որ 37 միլիոնանոց Իրաքում քրդերը կազմում են բնակչության 2Օ տոկոսը: Քուրդ ժողովուրդը, լինելով Մերձավոր Արևելքում բնակչության թվով 4-րդ ամենամեծ էթնիկ խումբը, երբեք չի ունեցել մշտական պետություն։
Հանրաքվեի անցկացմանը դեմ են արտահայտվել հարևան երկրներից Իրանը, Թուրքիան, Սիրիան, ինչպես նաև Իրաքի խորհրդարանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |