Տարածաշրջան12:32, 25 Սեպտեմբեր 2017
Չավուշօղլուի զգուշացում՝ Քուրդիստանի ղեկավարությանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրաքյան Քուրդիստանի ղեկավարությանը զգուշացրել է, որ եթե ոտնձգություններ իրականացվեն իրաքյան Քուրդիստանի թուրքմեն բնակչության նկատամամբ, ապա իրենք կդիմեն ռազմական գործողությունների:
Միջանկյալ նշենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում այսօր իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեն՝ համարելով, որ դրանով խախտվում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմանադրությունը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Չավուշօղլուն ասել է, որ այս պահից սկսած, ստեղծված ճգնաժամային պայմաններում Անկարան միայն բանակցելու է Իրաքի ղեկավարության հետ:
Խոսելով իրաքյան Քուրդիստանի ղեկավարներին Թուրքիայի կողմից արված բազմաթիվ կոչերի մասին՝ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է.
«Մենք բարեկամական հորդրո արեցինք նրանց, զգուշացումներ էլ արեցինք: Այս պահին սահմանային անցակետերի փակման մասին խոսք չկա, միայն կա խստացման հարց: Մեր կողմից իրականացվելու են քայլեր: Այս պահին այդ հարցերը քննարկում ենք: Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավարությունը հասկացրեց, որ գնալու են իրենց ճանապարհով: Դե մենք էլ ասացինք, որ դրա դիմաց վճարելու են ու այդպես էլ կլինի»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս հավելել է, որ Թուրքիան դադարեցնելու է մարզել Քուրդիստանի զինված ուժերին, որոնք հայտնի են «փեշմերգա» անվանումով:
Թուրքիայի արտգործնախարը հիշեցրել է, որ իրենք «փեշմերգա»-ին մարզում էին դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակներից, ընդհուպ մինչև տարածաշրջանում «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպության հայտնվելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |