Տարածաշրջան13:27, 26 Սեպտեմբեր 2017
Ռուսաստանը և ԵՄ-ն չեն ողջունում իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում խոսել է իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նա դրա վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ռուսաստանը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը»:
Պեսկովը տեղեկացրել է, որ երեկ Պուտինը, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի հետ, անդրադարձ է կատարել տեղի ունեցած հանրաքվեին:
Հանրաքվեի հետ կապված արձագանքել է նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:
«ԵՄ-ն կոչ էր անում միակողմանի դիրքորոշմամբ և հատկապես վիճելի շրջաններում չանցկացնել հանրաքվե: Այն, որ այդ կոչերին ուշադրություն չդարձրեցին մտահոգիչ է»,-հավելել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Իրանը նույնպես չեն ճանաչել անկախության հանրաքվեն , համարելով, որ դա Իրաքի սահմանադրության և տարածքային ամբողջականության խախտում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |