Քաղաքական08:23, 26 Սեպտեմբեր 2017
Սեպտեմբերի 28-ին Անկարայում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին նախագահական նստավայրում կհյուրընկալի աշխատանքային այցով Անկարա մեկնող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի՝ Պուտինի պատվին տրվելիք ընթրիքի ընթացքում 2 նախագահների օրակարգի գլխավոր թեմաներն են լինելու Իրաքի Քուրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագայի ու Սիրիայում տեղի ունեցող զարգացումների հետ կապված խնդիրները:
Տարածաշրջանային խնդիրներից բացի կարևոր թեմաների շարքում է լինելու Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգելի գնումը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ 2 երկրների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Թուրքիան Ռուսաստանից գնելու է 4 միավոր S-400 համակարգ: Դրանցից առաջին 2-ը Թուրքիային կմատակարարվի 2019-ին, իսկ մյուս 2-ը Թուրքիան և Ռուսաստանը կարտադրեն համատեղ:
Նախագահների հանդիպման օրակարգում լինելու է նաև «Թուրքական հոսք» գազամուղի և «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցեր:
Նշենք, որ Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Գերմանիայում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթաժողովի ընթացքում: Մոտ 1 ժամ տևած հանդիպմանը նախագահները քննարկել էին Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |