Քաղաքական09:14, 27 Սեպտեմբեր 2017
Haberler. Անկարան Իրաքի Քուրդիստանի ղեկավարությանը մեկուսացնելու ռազմավարություն է մշակել
Թուրքիան Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության (ԻՔՏՂ) վրա ճնշում գործադրելու նպատակով 5 կետից բաղկացած «մեկուսացման ռազմավարություն» է մշակել:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախատեսվող քայլերի վերաբերյալ:
Դիվանագիտական շփումների դադարեցում
Անկարան առաջին հերթին սառեցնելու է դիվանագիտական կապերը Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ: Նշվում է, որ շփումները չեն վերականգնվելու այնքան ժամանակ, մինչև Էրբիլը հետքայլ չանի սեպտեմբերի 25-ին անցկացրած անկախության հանրաքվեից:
Իրաքյան Քուրդիստանի դեմ Անկարա-Թեհրան-Բաղդադ միասնական գործողությունների պլանի մշակում
Թուրքիան, Իրաքը և Իրանը ընդհանուր գործողությունների պլան կմշակեն: 3 երկրների կողմից կիրառվելիք առանձին-առանձին պատժամիջոցներից բացի, կմշակվեն նաև ընդհանուր պատժամիջոցներ:
Ցամաքային սահմանը կփակվի, օդային հաղորդակցությունը կկրճատվի
Շատ մոտ ապագայում կփակվի Հաբուր սահմանային անցակետը, որը ապահովում է հացորդակցությունը Թուրքիայի և Իրաքի Քուրդիստանի հետ: Թուրքիան կփակի իր սահմանը բոլոր այն թռիչքների համար, որոնցից օգտվելու են Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ընտանիքի անդամները: (Քննարկվում է նաև Թուրքիայի օդային տարածքով անցնող բոլոր չվերթների արգելումը):
Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ անդրադառնան ժողովրդի վրա
Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ ազդեն Հյուսիսային Իրաքի բնակչության վրա: Այդ պատճառով չի սահմանափակվի Թուրքիայից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը դեպի Իրաքի քրդական տարածաշրջան: Փոխարենը կարգելվի Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա իրականացվող առևտրային մատակարարումները: Իրաքի քրդական տարածաշրջանից Թուրքիա գնացող նավթամուղի փակման հարցը ևս օրակարգում է: Սակայն այդ հարցը վերջնական լուծում կստանա Բաղդադի հետ խորհրդակցելուց հետո:
Թուրքմեններին ուղղված ցանկացած ոտնձգություն ռազմական գործողության պատճառ կդառնա
Քիրքուքի թուրքմեն բնակչության էթնիկ զտման կամ կոտորածի փորձի դեպքում Թուրքիան ռազմական միջամտություն ցույց կտա, որին առաջին հերթին կմասնակցի Հյուսիսային Իրաքի Բաշիքա բնակավայրում գտնվող ռազմաբազայի անձնակազմը: Նշվում է, որ այս պահի դրությամբ Իրաքի տարածքում կա մոտ 2000 թուրք զինվորական, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |