Տարածաշրջան07:03, 27 Սեպտեմբեր 2017
Թուրքիան Բաղդադի համաձայնության դեպքում միայն Քուրդիստանի դեմ ռազմական գործողություններ կսկսի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «24 TV» հեռուստաալիքի եթերում խոսել է Իրաքի Քուրդիստանում տեղի ունեցած հանրաքվեի մասին:
Ըստ թուրքական «Yenisafak» թերթի կայքի՝ ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը հանրաքվեից հետոՔուրդիստանի դեմ կնախաձեռնի ռազմական գործողություններ:
«Այն պահանջները և խնդրանքները, որոնք կգան Բաղդադից մենք կքննարկենք և ամեն տեսակի աջակցություն կտրամադրենք: Օրակարգում կա ամեն տեսակի համագործակցություն՝ այդ թվում համատեղ ռազմական գործողություններ: Բնական է, երբ աճող սպառնալիքների հարցում համագործակցում ենք տարածաշրջանային երկրների հետ»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ Իրաքի Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի գլխավոր նպատակը` որքան հնարավոր է երկար ժամանակ մնալ իշխանության գլխին և հենց դրանով է պայմանավորված անկախության հանրաքվեի անցկացումը: Թուրք պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ, եթե Քուրդիստանում ընտրություններ տեղի ունենաին, ապա Բարզանին կզրկվեր իշխանությունից:
Վերջինս նշել է, որ թեև Թուրքիան Իրաքի տարածքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացնում, որի «իրավունքը ունի», այնուամենայնիվ նույնը հնարավոր չէ անել ներկայիս պայմաններում, առանց Իրաքի համաձայնության:
«Այլ երկրի ներսում ռազմական գործողություն իրականացնել կարողանալու համար , անհրաժեշտ է այդ երկրի հրավերը: Այս հարցում մենք բանակցում ենք Բաղդադի հետ»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |