Տարածաշրջան09:50, 29 Սեպտեմբեր 2017
Ռասիստական հարձակումների հետևանքով Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կրոնական խորհդի հայազգի անդամ Մուրաթ Մըհչըն հայտարարել է, որ Թուրքիայի հայկական դպրոցների աշակերտների թիվը նվազել է: Ըստ թուրքական «T24» լրատվական կայքի՝ այդ ամենի պատճառը նա համարում է այն, որ վերջին ժամանակներս Թուրքիայում աճել է դպրոցների վրա խտրականության հողի վրա գործած հարձակումները:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 10 տոկոսով: Մըհչըն հիշեցրել է, որ հայկական դպրոցներն այժմ ղեկավարվում են հիմնադրամների միջոցով, որոնց գույքը անցյալում բռնագրավվել է հայերից: Մըհչըն տեղեկացրել է, որ պատմության, սոցիոլոգիա առարկաների ուսուցիչները նշանակվում են Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից, որը ըստ նրա բացասական երևույթ է:
«Մարդիկ այս երկրում շարունակում են ապրել աղավնու վախով: Հանրաքվեից հետո (հայերը-խմբ.) գաղթականությունը դեպի Հայաստան և Եվրոպա աճեց»,-ասել է քրդամետ կուսակցության անդամը:
Վերջինս, համեմատություն անցկացնելով Թուրքիայի հայկական դպրոցների ներկայիս և հին խնդիրների միջև ասել է, որ նախկինում էլ դժվարություններ կային. «Դրանցից առաջինն այն էր, որ հայկական դպրոց ընդունվելու համար, թե՛ երեխայի մայրը, թե՛ հայրը պետք է հայ լինեին: Երկրորդ հանգամանքը այն էր, որ դպրոց ընդունվելու համար պետք է ծնողները նույն կրոնական համայնքից (քրիստոնյա-խմբ.) լինեին»:
Իսկ այժմ ըստ Մըհչըի՝ մի շարք բաներ փոխվել են: Ներկայում հայկական դպրոց ընդունվելու համար բավարար է միայն ծնողներից մեկի հայ լինելը:
Մըհչըի դիտարկմամբ այժմ Թուրքիայի հայերը կարծում են, որ եթե իրենց երեխաները լավ իմանան մայրենի լեզուն, ապա իրենց ճանապարհին կհանդիպենմի շարք խտրական դրևորումների: Այդ իսկ պատճառով, կամ երեխաների չեն ուղարկում հայկական դպրոցներ, կամ էլ ուղարկում են Եվրոպա:
Այս ամենի գլխավոր պատճառը Մըհչըն համարում է Թուրքիայում տիրող անկայուն և լարված քաղաքական իրավիճակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |