Տնտեսական08:34, 29 Սեպտեմբեր 2017
Թուրքիայի զինանոնցը կհամալրվի տեղական նոր ուղղաթիռներով և ինքնաթիռներով

Թուրքիայի ավիացիոն և տիեզերական արյունաբերության ընկերությունը (TUSAŞ/TAI) մինչև տարեվերջ Թուրքիայի զինանոցը կհամալրի տեղական արտադրության ավիացիոն նոր զինատեսակներով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Anadolu Ajansı» լրատվական գործակալությունը։
Մինչև տարեվերջ TUSAŞ-ը կմեծացնի T1-29 ATAK կործանիչ- հետախուզական ուղղաթիռների, ANCA անօդաչուների և նոր սերնդի ուսումնամարզական HÜRKUŞ ինքնաթիռների արտադրության և շահագործման հանձնման ծավալները։
T1-29 ATAK կործանիչ-հետախուզական ուղղաթիռներից 24-րդը Թուրքիայի զինուժին կհանձնվի շուտով։ Դրանցից առաջինը շահագործման էր հանձնվել 2014թ․։ Մինչև տարեվերջ կհանձնվի ևս 12 ATAK ուղղաթիռ։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 59 ուղղաթիռի արտադրություն, իսկ Թուրքիայի զինված ուժերին դրանց հանձնման վերջնաժամկետը 2018թ․ է։
Մինչև տարեվերջ գրեթե լիովին կավարտվի 8 ուսումնամարզական HÜRKUŞ-B ինքնաթիռների արտադրությունը, որոնցից առաջինի առաջին թռիչքը նախատեսված է 2017թ․ դեկտեմբերին։ Այս ինքնաթիռները թուրքական զինուժին կհանձնվեն 2018թ․ հունիսին, իսկ ընդհանուր առմամբ առաջին փուլում նախատեսված է 15 HÜRKUŞ-B ինքնաթիռի արտադրություն։
Մինչ այժմ շահագործման է հանձնվել 1 ANKA-B անօդաչու ինքնաթիռ, ևս մեկը կհանձնվի 2017թ․ դեկտեմբերին։ ANKA-B-ն ունի 4 հրթիռ կրելու հնարավորություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |