Իրավական07:23, 30 Սեպտեմբեր 2017
Գերմանիան չի հանձնի Ջան Դունդարին Թուրքիային

Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված կլինեն է «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելու։
Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։
Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ այդ մասին գերմանացի պաշտոնյան հայտարարել է հերթական մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ։
Նրա խոսքերով իրենք ուշադրություն չեն դարձնելու Դյունդարի վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջներին և հրամաններին։
«Կալանավորման հետ կապված այդ տեսակ հրամաններին Գերմանիան ուշադրություն չի դարձնելու, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա կալանանվորվելու»։
Թուրքիան նաև պահանջել էր, որ Դյունդարը ներառվի Ինտերպոլ միջազգային հետախուզության «կարմիր ցուցակում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջան Դունդարը Թուրքիայի կողմից մեղադրվում է «ահաբեկչության անդամ լինելու մեջ»։Ավելի վաղ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Դունդարի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել և պահանջել, որ Գերմանիան Դյունդարին արտահանձնի Թուրքիային։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |