Տարածաշրջան07:26, 02 Հոկտեմբեր 2017
Իրաքի իշխանությունները քրդերին կոչ են արել չեղարկել հանրաքվեն
Իրաքի կառավարության աշխատակազմից հայտարարություն է հրապարակվել, որով Իրաքի քրդերին կոչ է արվել չեղյալ հայտարարել Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն:
Թուրքական «Haber7» լրատվամիջոցի համաձայն՝ Իրաքի քրդերին կոչ է արվել չեղարկել կայացած հանրաքվեն և իշխանությունների հետ լուրջ երկխոսության մեջ մտնել, ինչը կնպաստի Իրաքի միասնականության ուժեղացմանը:
Բացի դրանից Քուրդիստանի ղեկավարներին հորդորել են վերջ դնել «զավթած տարածքներում իրականացվող սադրանքներին» և ենթարկվել Իրաքի դաշնային դատարանի օրենքներին:
Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի պաշտոնական արդյունքներից պարզվել էր, որ ընտրողների 92.73%-ը կողմ է քվեարկել: Անկախությանը դեմ է քվեարկել ընտրողների 7.27%-ը: Իրաքից քրդերի հանրաքվեին դեմ էին նաև Թուրքիան և Իրան և մի շարք այլ երկրներ: Նշվում էր, որ հանրաքվեի անցկացումը խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և սահմադարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ) հայտնել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ինքնաթիռով ճանապարհորդողների թիվը։
Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի հետ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ջրի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով ի հայտ են եկել հարյուրավոր միկրոբիալիտներ։
«Այդ երկիրը տարածել է իր փափուկ ուժը և հիմնել ազգային ռազմարդյունաբերություն Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Արևմտյան Բալկաններում»։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի հետ։
Անկարայում կայանալու է Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտաքին գործերի, էկոնոմիկայի, առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպումը:
Թուրքիային հաջորդում են Տանզանիան, Լիբանանը, Հունաստանը և Եգիպտոսը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |