Հոդված10:05, 02 Հոկտեմբեր 2017
Թուրք վերլուծաբան. «Պուտինն էլ խաբեց»

Թուրքական «Sozcu» թերթում սյունակ վարող Զեյնեփ Գյուրջանլըն,հիշեցնելով հյուսիսային Իրաքում անցկացրած հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը, գրում է, որ շուտով ևս մեկ նմանատիպ հայտարարության ենք ականատես լինելու:
««Պուտինն էլ խաբեց». հայտարարությունը ճանապարհին է» հոդվածում Գյուրջանլըն գրում է, թե մեծ է հավանականությունը, որ շուտով Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի Պուտինի վերաբերյալ, ում համարում է իր ընկերը:
Գյուրջանլըն մասնավորապես գրել է.
«Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը բոլորին հայտնի է՝ «Բարզանիի հարցում էլ ենք սխալվել»: Սակայն շատ մոտ է նաև նոր «սխալվեցինք/խաբվեցինք» հայտարարության ժամը:
Իսկ խաբող/դավաճանող նոր գործիչը այս անգամ մեծ հավանականությամբ կլինի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, որին Էրդողանն իր ընկերն է համարում:
Այդ խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիայի կատարած այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ լիարժեք համակարծիք են: Պուտինը ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության ավելի վաղ արած հայտարարությանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կա հետևյալ նախադասությունը՝ «Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»: Ավելին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով հետևյալը. «Պուտինի ու Էրդողանի միջև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ լուրջ տարակարծություն չկա»:
Պեսկովը ուղղակիորեն ասել է, որ թեև ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջև անուամենայնիվ կան հակասություններ:
Լավ, իսկ Սիրիայի հարցը՞: Այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Էրդողանն-Պուտին հանդիպումը, մեկ հայտարարություն էլ Սիրիայի եկավ: Ասադի ռեժիմի առանցքային գործիչներից մեկը՝ արտգործնախարար Վելիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի վրա մնացած Ասադի ռեժիմը «ԻՊ»-ին (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) հաղթելուց անմիջապես հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայի քրդական PYD/YPG-ի հետ (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որին Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի՝ անձամբ Պուտինին ուղղված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ PYD-ի գրասենյակը:
Փաստորեն Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի և Մոսկվայի լիակատար համաձայնության մասին: Վերը թվարկածները իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության:
«Սխալվել եմ» կամ «խաբվեցինք» բովանդակությամբ հայտարարությունը կարծես արդեն ճանապարհին է…
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |