Տարածաշրջան09:55, 04 Հոկտեմբեր 2017
Էրդողանը մեկնել է Իրան, կհանդիպի Ռուհանիի և Համենեի հետ (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), որտեղ կմասնակցի Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 4-րդ ժողովին։
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի՝ Էրդողանը Իրանում հանդիպելու է նախագահ Հասան Ռուհանիի և հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի հետ, որոնց հետ կքննարկվեն երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
Աղբյուրն անդրադարձել է այն կարևոր հարցերին, որոնք օրակարգային կլինեն Էրդողանի և իրանցի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումներում:
Օրակարգային թեմաներից են լինելու իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեն, սիրիական ճգնաժամի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Աստանայի բանակցությունները։ Դրանք նպատակ ունեն կարգավորել Սիրիայում ստեղծված իրավիճակը։
Նշում է, որ Էրդողանը Իրան կատարելիք այցի ժամանակ մեկ անգամ ևս կրկնելու է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցի կարևորության մասին։
Ռուհանիի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը կխոսի նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները ավելացնելու մասին, որոնք այժմ հասնում են 30մլրդ դոլարի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |